Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի 4 գործարարի նկատմամբ

Հաղորդվում է, որ պատժամիջոցները սահմանվել են «Ռուսաստանի կառավարությունից աջակցություն կամ շահ ստանալու և ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում գործունեություն ծավալելու համար»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Մեծ Բրիտանիայի իշխանություններն ընդլայնել են հակառուսական պատժամիջոցների ցուցակը, դրանում ընդգրկվել են են գործարարներ Գոդ Նիսանովը, Զարահ Իլիևը, Իսկանդեր Մահմուդովը և Իգոր Մակարովը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հայտարարության մեջ ասվում է է, որ 6,3 մլրդ ֆունտ ստեռլինգ ընդհանուր կարողություն ունեցող գործարարները «պատժամիջոցների են ենթարկվել Ռուսաստանի կառավարությունից աջակցություն կամ շահ ստանալու և ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում գործունեություն ծավալելու համար»:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 214-րդ օրը։