ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Մասնակի զորահավաքի պատճառով Ռուսաստանի սահմանների փակման մասին ոչ մի որոշում չկա: Տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե հնարավոր է` մասնակի զորահավաքի կապակցությամբ երիրի սահմանները փակվեն։
«Այս պահին այդ մասին ոչ մի որոշում չկա»,- հայտարարել է Պեսկովը՝ մեկնաբանելով այդ լուրը։
ՌԴ նախագահի հրամանագրով Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին մասնակի զորահավաք է հայտարարվել։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով` դա անհրաժեշտ է 1000 կմ շփման գծի և Ուկրաինայում ազատագրված տարածքների վերահսկման համար։ Զորակոչվելու է 300 հազար մարդ, ինչը ՌԴ ընդհանուր մոբիլիզացիոն ռեսուրսի 1%–ից մի փոքր ավելին է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 214-րդ օրը։