ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ուդմուրտիայի Իժևսկի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել է 15-ի։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր 13 զոհի մասին, որոնցից 7–ը` անչափահաս։
Այս պահին Ռուսաստանի քննչական կոմիտեի քննիչները պարզել են, որ հանցագործության հետեւանքով տուժել է 39 մարդ, որոնցից 15-ը զոհվել են, այդ թվում ՝ 11 աշակերտ և 4 մեծահասակ։ Վիրավորվել է 24 մարդ՝ 22 երեխա և 2 մեծահասակ», - ասել են գերատեսչությունից։
Հայտնել էինք, որ այսօր անհայտ անձը կրակ է բացել Իժևսկի թիվ 88 դպրոցում, իսկ հետո ինքնասպան եղել ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կրակողը 1988 թ.ծնված, նույն դպրոցի շրջանավարտ է։ Ուդմուրտիայում սեպտեմբերի 26-29 սուգ է հայտարարվել ։