ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 27-ին Երևան կայցելի Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը։ Տեղեկությունը հայտնում է Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը Twitter-ի իր միկրոբլոկում ։
Նշվում է, որ այցի շրջանակներում նախատեսվում են Դենիսի հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:
Մոտ երկու տարվա ընթացքում սա Հունաստանի ԱԳ ղեկավարի 2–րդ այցն է Հայաստան։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19–ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդիսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանդիպումը։