ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Խերսոնի կենտրոնական շրջանում մասնավոր տներ են ավերվել HIMARS ՀԿՌՀ-ի հրթիռային հարվածի հետևանքով, որը հասցրել են ուկրաինական զորքերը։ Այսօր ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է քաղաքի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
«Տուժածներ չկան, բայց ավերվել են Կոմկովի փողոցում գտնվող մասնավոր տները»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Ըստ նախնական վարկածի` հարվածը հասցվել է HIMARS ՀԿՌՀ-ի հրթիռներով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Խերսոնում քաղաքացիական լաստանավային անցումի վրա HIMARS հրթիռների ընկնելու հետևանքով մեկ մարդ էր զոհվել, ևս երեք մարդ տարբեր աստիճանի վիրավորումներ էին ստացել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 214-րդ օրը։