ՀՀ արդարադատության նախարարը դոնորներին ներկայացրել է բարեփոխումները վերջին 1 տարում

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության, հակակոռուպցիոն, սահմանադրական և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումային ծրագրերը, ինչպես նաև դրանց արդյունքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցած դոնորների համակարգող խորհրդի նիստում միջազգային գործընկերներին է ներկայացրել վերջին մեկ տարվա ընթացքում համատեղ իրականացված ծրագրերը։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Անդրեասյանը, մասնավորապես, ներկայացրել է համապատասխան օրենսդրական փոփոխությունները, ընդունված իրավական ակտերը, ինչպես նաև ընդգծել է համապատասխան կարիքները ներկայացված ծրագրերի արդյունավետության ապահովման տեսանկյունից:
Բացի այդ, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության, հակակոռուպցիոն, սահմանադրական, դատաիրավական, քրեակատարողական ոլորտներում իրականացվող բարեփոխումային ծրագրերը, ինչպես նաև դրանց արդյունքները:
Դիվանագիտական կորպուսի բոլոր ներկա անդամները և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները խորը ցավ են արտահայտել կատարվածի և կորուստների համար, ևս մեկ անգամ հայտնել են իրենց զորակցությունը:
Փաշինյանը կարևորել է դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը
Հավելենք, որ միջոցառմանը ներկա են եղել դիվանագիտական կորպուսի և Հայաստանում միջազգային առաքելություն իրականացնող կազմակերպությունների բարձրաստիճան հյուրեր, այդ թվում՝ ՄԱԿ, ԵՄ, Եվրոպայի խորհրդի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ: