Ղազախստանում մեկնարկում են ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունները

Զորավարժություն. արխիվային լուսանկար
Զորավարժություններին առաջին անգամ կմասնակցի հավաքական ուժերի նոր ստորաբաժանումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ղազախստանի հարավում և հարավ-արևելքում գտնվող Ժամբիլի և Ալմաթիի շրջաններում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2022», «Որոնում-2022» և «Էշելոն-2022» զորավարժությունները։
Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, զորամիավորումների տեղաշարժի ընթացքում կմշակվեն պարետային ծառայության, հակաօդային պաշտպանության և համապարփակ աջակցության հարցեր։
Զորավարժություններին առաջին անգամ կմասնակցի հավաքական ուժերի նոր ստորաբաժանումը՝ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ու բժշկական աջակցության համատեղ միավորումը։
Գրեթե իրական ծովամարտ․ կադրեր «Արևելք 2022» զորավարժություններից
«Որոնում-2022» հատուկ զորավարժության ընթացքում կմշակվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական գերատեսչությունների ուժերով և միջոցներով հետախուզության կազմակերպման և անցկացման հարցեր՝ ի աջակցություն ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի։
«Էշելոն-2022» հատուկ զորավարժությունն ուղղված է նյութատեխնիկական ապահովման կազմակերպման խնդիրների մշակմանը։
ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։
Հայաստանում ռուսական ռազմակայանի ինժեներները վարժանքներ են անցկացրել «Ալագյազում»