Էրդողանը մտադիր է բանակցություններ վարել Պուտինի, ինչպես նաև Զելենսկու հետ. Չավուշօղլու

Մևլութ Չավուշօղլու. Արխիվային լուսանկար
Թուրքիայի արտգործնախարարը չի հստակեցրել բանակցություններն ինչպես են անցկացվելու՝ հեռախոսո՞վ, թե՞ դեմ առ դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է բանակցություններ անցկացնել ՌԴ և Ուկրաինայի իր գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը Տոկիոյում՝ Ճապոնիայի մամուլի ազգային ակումբում, հայտնել է Թուրքիայի արտգործխնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ Թուրքիայի առաջնորդը առաջիկա օրերին հեռախոսազրույցներ կանցկացնի Պուտինի հետ:
«Մեր պարոն նախագահը բանակցություններ կվարի Պուտինի և Զելենսկու հետ։ Մեր ջանքերն ուղղված են նրանց հանդիպումը կազմակերպելուն», - ասել է Չավուշօղլուն։
Ընդ որում, Թուրքիայի արտգործնախարարը չի հստակեցրել, թե արդյոք բանակցություններն ընթանալու են հեռախոսով, թե դեմ առ դեմ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 214-րդ օրը։