Արդարադատության նախարարն ու փոխնախարարը ՔՊ–ի կողմից առաջադրվել են ԲԴԽ անդամի թեկնածուներ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այս մասին գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել են որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ։
Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին հայտնի դարձավ` Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները որպես դատավոր դադարեցվում են էական կարգապահական խախտման հիմքով։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն էլ հուլիսի 1-ին հրաժարական ներկայացրեց։