ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները կհանդիպեն Մոսկվայում

Մոսկվա
Անվտանգության մարմինների ղեկավարները կքննարկեն հետախուզական համակարգի խնդիրները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբեր – Sputnik. ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարները խորհրդակցություն կանցկացնեն Մոսկվայում։
Ինչպես հայտնում է Ռուսաստանի արտաքին հետախուզության մամուլի ծառայությունը, միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին և նվիրված կլինի հետախուզական գործընթացին վերաբերող հարցերի քննարկմանը:
Ամենամյա միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները:
ԱՊՀ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները նիստ են անցկացրել Երևանում
«Խորհրդակցության ընթացքում նախատեսված է Ռուսաստանի Դաշնության նախագահի` տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպումը ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ», - ասված է հաղորդագրությունում։
Հանդիպմանը բացման խոսքով հանդես կգա Ռուսաստանի արտաքին հետախուզուայն ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, որը կընթերցի Վլադիմիր Պուտինի ուղերձը։
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները Մոսկվայում ոչ պաշտոնական զրույց են ունեցել