ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքը Խերսոնում հրթիռային հարված է հասցրել Անտոնովի կամրջին։ Այս մասին լրագրողներին է հայտնել քաղաքի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
«Ուկրաինայի ԶՈւ–ն Խերսոնում հարվածել է Դնեպրի վրայով անցնող Անտոնովի կամրջին, նախնական տվյալներով` տուժածներ չկան», – ասել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 213-րդ օրը։