ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների կեսը. Ջրվեժում ընտրության են գնացել 27 տոկոսը

ԿԸՀ. Արխիվային լուսանկար
Ջրվեժում միայն «Քաղաքացիական պայմանագիրն» է մասնակցում ընտրապայքարին։ ՔՊ–ի ցուցակը գլխավորում է 1991-ից Ջրվեժի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Պետրոսյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի 7 մարզերի 18 համայնքներում այսօր անցկացված ՏԻՄ ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել են ընտրողների 50.47 տոկոսը։ Նշված համայնքներում գրանցված 236 724 ընտրողներից ընտրական տեղամասեր են այցելել 119 469–ը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակված վերջին տվյալներից պարզ է դառնում, որ ամենաակտիվը Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ընտրողներն են եղել։ Այստեղ 77.77 տոկոս մասնակցություն է գրանցվել։ Ամենապասիվը Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ընտրողներն են։ Նրանց միայն 27.20 տոկոսն է մասնակցել համայնքի ղեկավար մարմնի ընտրությանը։
Ի դեպ, նշենք, որ այս համայնքում միայն «Քաղաքացիական պայմանագիրն» է ընտրական ցուցակ առաջադրվել, որը գլխավորում է 1991-ից Ջրվեժի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Պետրոսյանը։
147 թեկնածու կպայքարի Շիրակի 19 բնակավայր միավորող Անի խոշորացված համայնքի ավագանու համար