Նիդեռլանդների դեսպանն անդրադարձել է Հայաստանի դժվարին ժամանակներին և գեղեցիկ բնությանը

Հրեշտակների կիրճը
Հոլանդացի դիվանագետը Հրեշտակների կիրճի մասին գրառումը կատարել է և՛ անգլերենով և՛ հայերենով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Նիկո Սխերմերսը Twitter-ում գրառում է արել` ներկայացնելով Հայաստանի բնության գեղեցկությունը Հայաստանի համար դժվարին այս ժամանակներում։
«Չնայած Հայաստանի համար դժվարին ժամանակներ են, այնուամենայնիվ կարևոր է չկորցնել հավատը: Ուրախ եմ կիսվել Հրեշտակի կիրճ իմ երեկվա արշավի նկարներով, հուսով եմ նկարներս շատերին կոգեշնչեն»,– գրել է դեսպանը:
Հատկանշական է, որ հոլանդացի դիվանագետը նույն գրառումը կատարել է և՛ անգլերենով և՛ հայերենով։
«Հրեշտակների կիրճ» անունով հայտնի դեղնակարմրավուն ժայռաբեկորներով շրջապատված ոչ շատ խորը կիրճը գտնվում է Արարատի մարզի Վեդի քաղաքի հարևանությամբ` Երևանից 55 կիլոմետր հեռավորության վրա:
Բնության այս յուրօրինակ վայրը վերջին շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում:
Հիշեցենք, որ Նիկոլաս Սխերմերսը ապրիլի 24 –ին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով Twitter–ի իր էջում հայերեն տեսաուղերձ է հղել, որը նկարահանվել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ։