Խերսոնի հյուրանոցը հրթիռակոծվել է ՆԱՏՕ-ի ուղղորդմամբ. տեղական իշխանություններ

HIMARS. Արխիվային լուսանկար
Հրթիռակոծության հետևանքով մահացել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախկին պատգամավորը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծել են Խերսոնում գնվող հյուրանոցը` հիմնվելով հետախուզության և ՆԱՏՕ-ի տրամադրած տվյալների վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղի իրավապահ մարմինների աշխատակցին։
Այսօր առավոտյան 5:30–ին ուկրաինական զորքը HIMARS ՀԿՌՀ–ից հրետակոծել էր Խերսոնի կենտրոնում գտնվող հյուրանոցը։ 2 մարդ զոհվել է, այդ թվում` Ուկրաինայի Գերագույն ռադայի 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր Ալեքսեյ Ժուրավկոն։
Տեղի իշխանությունների խոսքով` հյուրանոցում քաղաքացիական անձինք էին բնակվում, որևէ զենք կամ տեխնիկա այնտեղ չի եղել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 213-րդ օրը։