Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինի ութերորդ երեխան է ծնվել

Ալեք Բոլդինը և իր կինը
Ալեք Բոլդուինը մեծահասակ դուստր ունի իր առաջին ամուսնությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը ութերորդ անգամ հայր է դարձել։ Սեպտեմբերի 22-ին դերասանի կինը` Հիլարին, աղջիկ է ունեցել, որին կոչել են Հիլարի Կատալինա Իրենա։ Հայտնում է Super.ru-ն։
Երջանիկ ծնողները երեխայի ծննդյան մասին տեսանյութ են հրապարակել սոցցանցերում։
«Նա այստեղ է: Մենք այնքան երջանիկ ենք ձեզ ներկայացնելու մեր փոքրիկ երազանքը: Նրա եղբայրներն ու քույրերը ողջ օրն անցկացնում են նրա հետ՝ ընտելանալով նրան և ողջունում են նրան մեր տանը: Սեր բոլորին»,- գրել են նրանք:
Հիշեցնենք, որ Ալեք Բոլդուինի և նրա կնոջ համար Իիլարիան յոթերորդ համատեղ երեխան է։ Բոլդուինի ավագ դստեր մայրը նրա առաջին կինն է` Քիմ Բեսինջերը։