ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հատիս լեռ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է այսօր ժամը 13:56-ին։ Ասել են, որ Հատիս լեռան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնած փրկարարները պարզել են, որ Հատիս լեռ տանող ավտոճանապարհին «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։
Ավտոմեքենայի վարորդին` 27–ամյա Պ․ Ա․–ին և ուղևորին` 26-ամյա Վ․ Խ․-ին փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 200 մ հեռավորության վրա։
ԱԻՆ աշխատակիցները տուժածներին իջեցրել սարից և մոտեցրել շտապօգնության մեքենային:
Հիշեցնենք` Հատիսի գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման համար Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի գյուղերից դեպի Հատիս լեռան գագաթ գրունտային ճանապարհներ է կառուցվել։