Հայաստան-Ուկրաինա խաղի տոմսերը վաճառվել են միայն այդ երկու երկրների քաղաքացիներին

Հայաստանի և Ուկրաինայի հավաքականների հանդիպումը Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշել է, որ ՈւԵՖԱ–ն Հայաստան–Ուկրաինա խաղը բարձր ռիսկային է ճանաչել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Երևանում Հայաստանի և Ուկրաինայի հավաքականների միջև Ազգերի լիգայի խաղի տոմսերը վաճառվել են միայն այն երկրների քաղաքացիներին, որոնք ներկայացնում էին ազգային թիմերը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը։
«Արտասահմանյան անձնագրերով մարդկանց տոմսեր չէին վաճառվում։ Տոմս կարող էին գնել միայն Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիները», – ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով` դա արվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ ՈւԵՖԱ–ն խաղը որակել էր բարձր ռիսկային։
B լիգայի առաջին խմբի խաղը, որն անցկացվել է Երևանում սեպտեմբերի 24–ին, ավարտվել է 5:0 հաշվով` հօգուտ հյուրերի։
Նշենք, որ 5 տուրերից հետո В դիվիզիոնի A ընտրական խմբում Հայաստանի հավաքականը երեք միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Կապառոսի սաները Երևանում առաջին տուրի ընթացքում հաղթանակ տարան Իռլանդիայի նկատմամբ (1:0), որից հետո զիջեցին Գլազգոյում Շոտլանդիայի թիմին (0:2), Լոձում` Ուկրաինային (0:3) և Երևանում` Շոտլանդիային (1:4)։
Սեպտեմբերի 27-ին Խոակին Կապառոսի սաները կանցկացնեն Ազգերի լիգայի վերջին խաղը Դուբլինում Իռլանդիայի հավաքականի հետ։
Սկանդալ հետխաղային ասուլիսում. հայ լրագրողները հրաժարվեցին հարցեր ուղղել Կապառոսին