Գիշերը ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով. եղանակի տեսություն

Առանց տեղումների եղանակը կպահպանվի մի քանի օր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, ինչպես նաև սեպտեմբերի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 4-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26–ի գիշերը կնվազի ևս 5-7 աստիճանով:
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում այսօր, ինչպես նաև սեպտեմբերի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին սպասվում է +22...+24, երեկոյան` +16..+18 աստիճան տաքություն։
Վերին Լարսի անցակետում խցանման պատճառը մեքենաների մեծ հոսքն է. ՀՀ ՏԿԵՆ