Եղիսաբեթ II-ի մահվան մասին Նոստրադամուսի գիրքը Բրիտանիայում բեսթսելլեր է դարձել

Եղիսաբեթ II թագուհին. Արխիվային լուսանկար
Գրող Մարիո Ռիդինգի «Նոստրադամուս. ապագայի ամբողջական մարգարեությունները» գրքում ներկայացվում են բժիշկի կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիացի բժիշկ, աստղագուշակ և ալքիմիկոս Նոստրադամուսի մարգարեություններով գիրքը, ըստ Sunday Times թերթի, Մեծ Բրիտանիայում բեսթսելլեր է դարձել այն բանից հետո, երբ դրանում Եղիսաբեթ II-ի թագուհու մահվան մասին գուշակություն են հայտնաբերել։
Ինչպես հայտնում է պարբերականը, խոսքը գրող Մարիո Ռիդինգի «Նոստրադամուս. ապագայի ամբողջական մարգարեությունները» գրքի մասին է։ Սեպտեմբերի 10-17-ն այն 8 հազար մարդ է գնել։ Այն դեպքում, երբ թագուհու մահից մեկ շաբաթ առաջ ընդամենը 5 օրինակ էր վաճառվել։
Պարբերականը կարծում է, որ գրքի հաջողությունը պայմանավորված է սոցցանցերում դրա որոշ հատվածների հրապարակմամբ, որոնք մեծ տարածում են գտել։ Օրինակ` Ռիդինգի մեկնաբանության համաձայն` Նոստրադամուսը կանխատեսել էր, որ «Եղիսաբեթ II թագուհին մահանալու է մոտավորապես 2022 թվականին շուրջ 95 տարեկան հասակում»։
Ցավոք, ինքը` հեղինակը, իր գրքի հաջողությունը վայելել չկարողացավ, քանի որ մահացել է 2017 թվականին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Բուքինգհեմյան պալատը հայտնեց Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու մահվան մասին, որը կառավարել է երկիրն ավելի քան 70 տարի։
Արքայազն Չառլզը թագավոր դարձավ, նրա կինը` Կամիլան, ստացավ թագավորի տիկնոջ կարգավիճակ։
Եղիսաբեթ II թագուհու մահից հետո արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը միլիարդատեր են դարձել