ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 26-ից գտնվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
Տեղեկացվում է, որ այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ:
Նշենք, որ այս օրերին ԱՄՆ–ում` Նյու Յորքում են գտնվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նրանք մասնակցում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։