Արևմուտքը զայրացել է Դոնբասի հանրաքվեների պատճառով, բայց սա ընդամենը արձագանք է. Լավրով

Սերգեյ Լավրովի ելույթը ՄԱԿ–ում
ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ ԱՄՆ-ն փորձում է աշխարհը դարձնել իր «հետնաբակը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների հանրապետություններում անցկացվող հանրաքվեների պատճառով արևմտյան երկրները զայրացել են։ Բայց այդ տարածքների բնակիչներն այդ կերպ ընդամենն արձագանքում են Ուկրաինայի նախագահի այն խոսքերին, թե ռուսները պետք է դուրս գան Ուկրաինայից։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի իր ելույթում։
«Արևմուտքում զայրույթ է առաջացրել ԼԺՀ–ի, ԴԺՀ–, Խարկովի և Զապորոժիեի շրջաններում անցկացվող հանրաքվեները: Բայց այնտեղ ապրող մարդիկ, փաստորեն, արձագանքում են Ուկրաինայի նախագահ Զելենսկու խորհրդին, որ նա տվել է 2021թ-ի օգոստոսին տված հարցազրույցներից մեկում»,- ասել է Լավրովը` հիշեցնելով, որ Զելենսկին խորհուրդ էր տվել բոլոր նրանց, ովքեր իրենց ռուս են զգում, մեկնել Ռուսաստան։
«Այդպես են անում այժմ նշված շրջանների բնակիչները՝ իրենց հետ տանելով իրենց հողերը, որոնց վրա դարեր շարունակ ապրել են նրանց նախնիները»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Մոնրոյի դոկտրինա

Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ը ներկայումս փորձում է «Մոնրոյի դոկտրինան» («Ամերիկան ամերիկացիների համար» սկզբունքով հռչակագիրը) գլոբալացնել` ամբողջ երկիրը վերածելով ԱՄՆ–ի «հետնաբակի»։
Նրա խոսքով`այլախոհներին հարկադրելու գործիքը միակողմանի անօրինական պատժամիջոցներն են, որոնք երկար տարիներ կիրառվում են ՄԱԿ-ի կանոնադրության խախտմամբ և օգտագործվում որպես քաղաքական շանտաժ։
«Այս պրակտիկայի ցինիզմն ակնհայտ է. սահմանափակումները հարվածում են խաղաղ բնակչությանը՝ թույլ չտալով նրանց հասանելիություն ստանալ առաջին անհրաժեշտության ապրանքներին, այդ թվում՝ դեղամիջոցներին, պատվաստանյութերին, սննդին», - ասել է Լավրովը։

Հանրաքվե

ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ հասարակությունը դիմել է մարզային իշխանություններին` անհապաղ հանրաքվեներ անցկացնելու պահանջով։ Նրանց համոզմամբ` Ռուսաստանի Դաշնությանը միանալը կապահովագրի իրենց տարածքները և կվերականգնի պատմական արդարությունը։ Նրանց կարծիքով` այս որոշումը հրատապ և անհրաժեշտ է Ուկրաինայի ազգայնական իշխանությունների և ՆԱՏՕ-ի անդամների կողմից շարունակվող ահաբեկչական գործողությունների համատեքստում, որոնք զենք են մատակարարում խաղաղ բնակիչներին սպանելու համար։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը կաջակցի Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչների կողմից ընդունված որոշմանը։