ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի 7 մարզերի 18 համայնքներում այսօր անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 11։00-ի դրությամբ գրանցվել է 10.03 տոկոս մասնակցություն։
Նշված համայնքներում գրանցված 236 724 ընտրողներից ընտրական օրվա առաջին 3 ժամվա ընթացքում իրենց քաղաքացիական պարտքը կատարել են 23 734–ը։ Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Հրապարակված տվյալներից պարզ է դառնում, որ ամենաակտիվը Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ընտրողներին են։ Այստեղ արդեն 23.40 տոկոս մասնակցություն է գրանցվել։
Ամենապասիվը Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ընտրողներն են։ Այստեղ ընտրության է գնացել ընտրողների միայն 4.95 տոկոսը։
Նշենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 314 ընտրական տեղամասերը։ Քվեարկությունները կավարտվեն 20։00–ին։
Մինչ այս պահը լուրջ խախտումների մասին ահազանգեր չեն ստացվել։