Վերին Լարսի անցակետում խցանման պատճառը մեքենաների մեծ հոսքն է. ՀՀ ՏԿԵՆ

Ոչ պաշտոնական տվյալներով` անցակետերը բաց են և գործում են ինչպես ռուսական, այնպես էլ վրացական կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Վերին Լարսի անցակետում խցանման պատճառը մեքենաների մեծ հոսքն է, Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
«Խցանումների մեջ են հիմնականում մարդատար մեքենաները, քանի որ դրանց հոսքն ավելացել է»,- հայտնեցին նախարարությունից։
Միաժամանակ, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, թե՛ ռուսական, թե՛ վրացական կողմերում անցակետերը բաց են և գործում են, սակայն հերթերից խուսափել չի հաջողվում մարդկանց ու մեքենաների մեծ հոսքի պատճառով։
Սոցցանցերում օգտատերերն արդեն մտավախություն են հայտնել, որ նույն խնդիրը կարող է առաջանալ նաև հայ-վրացական սահմանին։
Սակայն ՊԵԿ-ում Spuntik Արմենիայի աղբյուրները հայտնում են, որ Բագրատաշենի և Բավրայի անցակետերը պատրաստ են մեծ քանակով մեքենաներ ու մարդկանց ընդունելու։
Լարսում մեծ թվով ավտոմեքենաներ են կուտակվել. ռուսական կողմում 15–կիլոմետրանոց հերթ է