Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկով բեռնված ևս 6 նավ է դուրս եկել. Թուրքիայի ՊՆ

Թուրքական գերատեսչությունում հավաստիացրել են, որ պարենային գործարքի իրականացումն ընթանում է ըստ ծրագրի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Թուրքիայի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտնել Է Ուկրաինայի նավահանգիստներից պարենով բեռնված հերթական վեց բեռնանավերի դուրս գալու մասին:
«Հացահատիկի արտահանումը, ինչպես և ծրագրվում էր, շարունակվում է անվտանգ հիմքերով: Այսօր Ուկրաինայի նավահանգիստներից դուրս են եկել պարենով բեռնված հերթական վեց բեռնանավերը»,-ասվում է Twitter-ում նախարարության հաղորդագրության մեջ։
Ստամբուլում հուլիսի 22-ին երկու փոխկապակցված փաստաթուղթ է ստորագրվել համաշխարհային շուկաներ պարենի և պարարտանյութերի մատակարարման խնդիրների լուծման վերաբերյալ: Փաստաթղթերը միասնական փաթեթ են ներկայացնում։
Հացահատիկի մատակարարումը պարենային գործարքի շրջանակում ըստ պլանի է ընթանում․ Թուրքիայի ՊՆ
Առաջինը` հուշագիրը, ենթադրում է ՄԱԿ-ի պարտավորությունները համաշխարհային շուկաներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման տարբեր սահմանափակումները հանելու վերաբերյալ։
Երկրորդը հստակեցնում է ուկրաինական հացահատիկի արտահանման մեխանիզմը սևծովյան նավահանգիստներից։ Սակայն, ինչպես նշում է Մոսկվան, ՌԴ-ից արտահանման մասով գործարքը դեռ չի աշխատում։