Կոտայքի մարզում բախվել են բեռնատար ГАЗель-ն ու կին վարորդի Mini Cooper-ը․ կա տուժած

Վթարի հետևանքով Mini Cooper մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափովել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել, կա մեկ տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Մասնավորապես` այսօր ժամը 11։10-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ, 45-ամյա Կարեն Ա․-ի վարած բեռնատար «ГАЗель» մակնիշի և Երևանի բնակիչ, 29-ամյա Անի Ն․-ի վարած «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենաները։
Վթար Կոտայքի մարզում. տուժածներին տեղափոխել են երևանյան տարբեր հիվանդանոցներ
Վթարի հետևանքով Mini Cooper մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Երևանի բնակիչ 45-ամյա Եղիսաբեթ Կ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափովել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի դեպքով նախաձեռնվել է վարույթ։