ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ–ը Վայոց Ձորի մարզում կիրականացնի աջակցության տարբեր ծրագրեր։ Այս մասին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան հայտարարել է Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ, տեղեկանում ենք մարզպետարարանի ֆեյսբուքյան էջից։
ՄԱԿ–ի գրասենյակի ներկայացուցիչները Վայոց Ձորի մարզում
Գրիգորյանը Լիլա Փիթրս Յահիային և թիմի բոլոր անդամներին ներկայացրել է ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիվ պատերազմի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը՝ Ջերմուկի համայնքային ենթակառուցվածքների, առողջարանների, մասնավոր կառույցների և բնակչության կրած վնասները:
Քննարկվել են կրթական գործընթացի կազմակերպման, այլ համայնքներ տեղափոխվածների, առողջապահական համակարգի, առաջնային բուժօգնության, պարենային անվտանգության ու այլ խնդիրներ։
Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 23–ին, ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարն իր թիմի հետ այցելել էր Սյունիք։