ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Երևանում այսօր հրդեհ է բռնկվել նախկին պլաստիկի գործարանի տարածքում։ Տեղեկությունը դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 24-ին, ժամը 08։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։