Հակառուսական պատժամիջոցները մեծ վնաս են հասցնում Եվրոպային. Հունգարիայի արտգործնախարար

Հունգարիայի արտգործնախարարը մեկնաբանել է ՌԴ-ի դեմ հայտարարված սահմանափակումների ազդեցությունը Եվրոպայի իրավիճակի վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Հակառուսական պատժամիջոցները հսկայական վնաս են հասցնում Եվրոպային. ավելանում է գնաճը, սննդամթերքի և վառելիքի գները։ Այս մասին Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
«Եթե պատժամիջոցները ձեզ համար ավելի ցավոտ են, քան դրանց օբյեկտի համար, ապա դրանք անօգուտ են։ Եթե հեռանանք քաղաքականությունից, գաղափարախոսությունից և ուղղակի դրան նայենք պրոֆեսիոնալ ձևով, ֆիզիկայի և մաթեմատիկայի տեսանկյունից, ապա ակնհայտ է դառնում, որ այդ պատժամիջոցները խիստ վնասակար են Եվրոպայի համար։ Եվրոպայում գները սրընթաց աճում են: Երբ խոսքը ապրանքների, սննդամթերքի, կոմունալ ծառայությունների, գազի մասին է, գնաճն ավելանում է»,-ասել է Սիյարտոն։
Միևնույն ժամանակ նա հավաստիացրել է, որ պաշտոնական Բուդապեշտը կխուսափի այնպիսի իրավիճակից, որի դեպքում «հունգարացի ժողովուրդը ստիպված կլինի վճարել պատերազմի գինը, որի համար նա պատասխանատվություն չի կրում»:
Արևմուտքն ուժեղացրել է պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայի պատճառով, ինչը հանգեցրել է Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների աճի։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով` Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 212-րդ օրը։