ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ պաշտպանության նոր` նյութատեխնիկական ապահովման հարցերով փոխնախարար է նշանակվել գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը, հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
Նա այդ պաշտոնում կփոխարինի բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովին, որն ազատվել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նշենք, որ նախկինում Միզինցևը զբաղեցնում էր ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետի պաշտոնը։