Երևանում բռնկված հրդեհից բետոնե ծածկեր են փլուզվել. 10 անձ բուժօգնության կարիք է ունեցել

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ Երևանում նախկին պլաստիկի գործարանի տարածքում այսօր բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հայտնել ենք, որ այսօր` ժամը 08։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունից։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհ Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունում
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։23-ին»,–նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
shamshyan.com-ն էլ նույն դեպքի մասին գրում է, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում մոտ 10 քաղաքացու առաջին բուժօգնություն է ցուցաբերել, քանի որ վերջիններիս ինքնազգացողությունը ծխի պատճառով վատացել է։
Հրդեհ Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունում
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։ Կայքի տեղեկություններով` հրդեհի հետևանքով բետոնե ծածկեր են փլուզվել։
Հրդեհ է բռնկվել Երևանի նախկին պլաստիկի գործարանի տարածքում. տեսանյութ