Արտադրված է Հայաստանում. հայ դիզայներների հավաքածուները ներկայացվել են Harper's Bazaar-ում

Նորաձևության շաբաթը Միլանում
Սեպտեմբերի 20- 26-ն անցկացվող Միլանի Նորաձևության շաբաթում Հայաստանից ժամանած դիզայներներն առաջին անգամ պաշտոնապես ներկայացրել են իրենց աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայ դիզայներների հավաքածուները հայտնվել են նորաձևության հեղինակավոր Harper's Bazaar ամսագրի էջերին։
Instagram story дизайнера Ваана Хачатряна с Недели моды в Милане
Դիզայներ Վահան Խաչատրյանի ինստագրամյան սթորին Միլանում նորաձևության շաբաթից
Հավաքածուների հեղինակներն են Վահան Խաչատրյանը, Ֆաինա Հարությունյանը, Արևիկ Սիմոնյանը, ինչպես նաև ArigaTo, RŪZANE, Loom Weaving, SONČESS, Nelly Serobyan բրենդերի դիզայներները։
Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ հայ դիզայներների աշխատանքներն առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել են Միլանի նորաձևության շաբաթում։