ԱՄՆ պատժամիջոցների մեղմացումից հետո Մասկը հայտարարել է Իրանում Starlink-ի գործարկման մասին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է Starlink-ի գործարկման մասին այն բանից հետո, երբ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը որոշում է ընդունել հաղորդակցային ծառայությունների մատակարարումներ թույլատրել Իրանին:
«Գործարկում ենք Starlink-ը»,-գրել է Մասկը Twitter-ի իր էջում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հաղորդագրությանն ի պատասխան։
Իր հերթին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Մասկն իր Starlink ծառայության աշխատանքի համար պարտավոր կլինի լրացուցիչ թույլտվություն ստանալ ԱՄՆ իշխանություններից:
Ավելի վաղ Բլինկենը գրել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտոնագիրը կավելացնի իրանական բնակչության հասանելիությունը ինտերնետին, ինչպես նաև կնպաստի «Իրանի կառավարության գրաքննության դեմ պայքարին»:
Աննախադեպ ճգնաժամ Լիբանանում. օգտատերերն Իլոն Մասկին առաջարկում են գնել իրենց երկիրը
Starlink-ը նոր սերնդի արբանյակային ցանց է, որը նախատեսված է ամբողջ աշխարհում լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովելու համար: Կիրակի օրը SpaceX ընկերությունը ուղեծիր է արձակել 54 հատ Starlink արբանյակ, և այժմ ընկերությունն ավելի քան 2,3 հազար նման սարք ունի՝ ավելի քան կես միլիոն ակտիվ բաժանորդներով:
Ի սկզբանե նախատեսվում էր գործարկել 12 հազար Starlink արբանյակ, սակայն ընկերությունը ևս 30 հազար արբանյակի հայտ է ներկայացրել:
Ըստ ցանցի կայքում հրապարակված ծածկույթի քարտեզի` Starlink-ին միացումը հասանելի չի լինի Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի, Իրանի, Աֆղանստանի և Հյուսիսային Կորեայի բնակիչների համար։
Իլոն Մասկը հրաժարվել է արգելափակել ռուսական լրատվամիջոցները