ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է Հայաստանի քաղաքացիություն ստանալ։ Այսինքն` ֆուտբոլիստը կարող է փոխել նաև հավաքականը: Տեղեկությունը հայտնում է լրագրող Հրաչ Խաչատրյանը Twitter–ի իր էջում:
Նշենք, որ Զախարյանն արդեն հանդես եկել է Ռուսաստանի հավաքականում: Այդ իսկ պատճառով նա իրավունք չունի հանդես գալու այլ հավաքականի կազմում։ Բայց ՖԻՖԱ-ի ղեկավարությունը կարող է բացառություն անել և նրան թույլ տալ խաղալու Հայաստանի հավաքականում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը:
Սեպտեմբերի 24-ին Ռուսաստանի հավաքականն ընկերական խաղ կանցկացնի Ղրղզստանի ընտրանու հետ: