Շախմատի աշխարհի առաջնություն. պատանի Վահեն առաջատարներին զիջում է կես միավորով

Վաչե Քոչարյան
Շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 6-րդ տուրից հետո Վաչե Քոչարյանը վաստակել է 5 միավոր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 6-րդ տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի մինչև 10 տարեկանների խմբում հանդես եկող Վաչե Քոչարյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան։

«Նրա հաշվին 6-ից 5 միավոր է գրանցված: Վաչեն 7-րդ տեղում է և ընդամենը կես միավորով է զիջում 2 առաջատարներին»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ից 28-ը Վրաստանի Բաթում քաղաքում ընթանում է շախմատի աշխարհի պատանեկան (Մ-8, Մ-10, Մ-12) տղաների և աղջիկների առաջնությունը։
«Հասկանում եմ Մագնուսի հիասթափությունը». Արոնյանը՝ Նիմանի և շախմատում ազնվության մասին