Մարզերից 6–ում ԱԻՆ–ը կենցաղային բնույթի կանչերը կսպասարկի նոր մեքենաներով

ԱԻՆ մարզային ՓԾ 6 վարչություն համալրվել է «UAZ Patriot» մակնիշի նոր ավտոմեքենաներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մարզային փրկարարական վեց վարչություն համալրվել է «UAZ Patriot» մակնիշի նոր ավտոմեքենաներով: Տեղեկությունը հայտում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Ընդհանուր առմամբ գնվելու է «UAZ Patriot» մակնիշի 19 նոր ավտոմեքենա՝ 8 սովորական, 11-ի փիքափ թափքով: Ձեռք բերված 8 ավտոմեքենաներից 6-ը բաշխվել են Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Լոռու և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունների միջև»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ մարզերում «UAZ Patriot»-ներն օգտագործվելու են կենցաղային բնույթի կանչերը սպասարկող հրշեջ ավտոմեքենաների փոխարեն: Մարզային ստորաբաժանումների համալրումը կրում է շարունակական բնույթ:
Հիշեցնենք` փոխադրամիջոցները ձեռք են բերվել կառավարության կողմից 2022 թվականի հուլիսին ԱԻՆ-ին տրամադրած 1,2 միլիարդ դրամից առանձնացված գումարով: Հատկացման մի մասը տրամադրվել է գերատեսչության տարբեր ստորաբաժանումների շենք-շինությունների բարեկարգման, վերանորոգման և հիմնանորոգման նպատակով:
Հայաստանի ողջ տարածքում պատսպարանները բարեկարգվում են․ ԱԻՆ