«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Հրդեհի հետևանքով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Եղնիկի դուրան» կոչվող հատվածում մոտ 1․5 հա խոտածածկույթ և 25 ծառ է այրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհը մարվել է, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հայտնել ենք, որ սեպտեմբերի 21-ին` ժամը 19:20-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գառնի գյուղից Խոսրովի արգելոց տանող ճանապարհին։ Հրդեհը մեկուսացվել էր սեպտեմբերի 22-ին` ժամը 07։31-ին։ Այնուհետև փրկարարների և անտառտնտեսության 5 աշխատակցի կողմից սահմանվել էր հերթապահություն։
«Հրդեհը մարվել է սեպտեմբերի 23-ին, ժամը 07։05-ին։ Համայնքային տարածքում այրվել են մոտ 40 հա խոտածածկույթ և թփեր, իսկ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Եղնիկի դուրան» կոչվող հատվածում՝ մոտ 1․5 հա խոտածածկույթ և 25 ծառ»,–նշված է հաղորդագրության մեջ ։
Հիշեցնենք, որ դեպքի վայրում աշխատում էին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հինգ օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատներից վեց խումբ։
Խոսրովի անտառում հրդեհի բռնկման հետևանքով 1.5 հա խոտածածկույթ և 25 ծառ է այրվել