Ինչու՞ էին այսօր Գյումրիում կրակոցներ լսվում․համայնքապետարանը պարզաբանում է

Արխիվային լուսանկար
Զորավարժություններն անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 16:00-18:00-ը, ռազմաբազայի զինվորական տարածքներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ Գյումրիում այսօր կրակոցներ են լսվել, որովհետև քաղաքում տեղակայված ռուսական 102 ռազմաբազան զորավարժանքներ է անցկացնում։ Տեղեկությունը հայտնում է Գյումրիի համայնքապետարանի մամուլի ծառայությունը։
«Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 16:00-18:00-ն, ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում, զորքերի մարտունակության պահպանման համար, անցկացվում են զորավարժանքներ»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ։
Համայնքապետարանից հորդորում են բնակիչներին քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել:
Հավելենք, որ Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից հայտնում է, որ այսօր ժամը 16։00-ից հետո քաղաքի տարբեր հատվածներում բարձր լսելի են եղել կրակահերթերի ձայներ։ Նրա խոսքով՝ բնակիչների շրջանում որոշակի խուճապ եղել է, քանի որ պարզապես տեղեկացված չէին զորավարժանքների մասին։