Ինչ վնասվածքներ են ստացել Վայոց Ձորում վթարից տուժած երեխաները

Շտապօգնության ավտոմեքենա. արխիվային լուսանկար
Վթարից տուժած չափահասներից մեկն ուղեղի ցնցում է ստացել, մյուսը կոտրվածք ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած երեխաներից 4-ը թեթև վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 14։20-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են «Infiniti» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Ավտովթարի հետևանքով կա 7 տուժած, որոնցից 5-ն անչափահասներ են։ Բոլոր տուժածները տեղափոխվել են «Եղեգնաձորի բժշկական կենտրոն»։
«Երեխաներից մեկն ունեցել է կոնքազդրային հոդի հոդախախտ , որն ուղղվել է, 4-ը ստացել են թեթև քերծվածքներ: Չափահաս քաղաքացիներից 1-ը ստացել է ուղեղի ցնցում, մյուսը` ազդոսկրի կոտրվածք»,- ասված է առողջապահության նախարարության հաղորդագրությունում։
Նշենք, որ վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։