ՀՌՕ-ի ՄիԳ-29-ի անձնակազմերը բարձրագույն օդաչուական հնարքներ են իրականացրել ՀՀ երկնքում

ՀՌՕ-ի ՄիԳ-29-ի անձնակազմերը բարձրագույն օդաչուական հնարքներ են իրականացրել ՀՀ երկնքում
Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի օպերատիվ-մարտավարական ավիացիայի օդաչուները բարձրլեռնային պայմաններում ուսումնավարժական թռիչքների ժամանակ բարդ և բարձրագույն օդաչուական տարրեր են ցուցադրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների անձնակազմերի հետ ուսումնավարժական թռիչքներ են իրականացվել բարձրլեռնային տեղանքի պայմաններում, որոնց ընթացքում զինծառայողները մասնագիտական հմտությունների կատարելագործման թռիչքային առաջադրանքներ են կատարել անհատական կարգով, զույգերի և օղակների կազմում:
Բարձրությունների տարբեր, այդ թվում՝ գերփոքր միջակայքերում, լեռնային կիրճերի շրջանում օդաչուները կատարել են բարդ և բարձրագույն օդաչուական վարպետության տարրեր, ինչպիսիք են մարտական շրջադարձերը, հորիզոնական «կողայինները», վիրաժները, վարընթաց սլացումները թեքության մեծ անկյուններով և այլն։
Միկոյանների վնասված «ՄԻԳ»-ն ու թալանված «ԶԻՄ»-ը. Սանահինի թանգարանը այցելուներ գրեթե չունի
Օդաչուները նաև մշակել են փոխգործակցությունը թռիչքների ղեկավարման խմբերի և թռիչքային հերթափոխերն ապահովող ստորաբաժանումների հետ
ՀՌՕ ռազմակայանի ավիացիոն մասի անձնակազմերի ուսումնավարժական թռիչքներն անցկացվել են ցերեկային և գիշերային ժամերին:
Ուսումնական միջոցառմանը ներգրավվել է ռազմակայանի ավելի քան 140 զինծառայող, գործի է դրվել շուրջ 15 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչներ։