Հնագետները Լուարայի մոտակայքում XVII-XVIII դարերի խորտակված նավեր են հայտնաբերել

Դատելով պեղումների արդյունքներից՝ Լուարայի շուրջ նախորդ դարերում բուռն առևտրա-տնտեսական գործունեություն է ծավալվել։
Sputnik
XVII և XVIII դարերի նավերի բեկորները հայտնաբերվել են Լուարայի ավազոտ ափին՝ Ֆրանսիայի ամենաերկար գետում, Անսենի կոմունայի մոտակայքում։ Հատկանշական է, որ գտածոները գերազանց վիճակում էին։ Փոքր տարածքում նավերի մեծ քանակությունը, հնագետների կարծիքով, վկայում է գետի շուրջ ինտենսիվ գործունեության մասին:
Հիմնականում դրանք հարթ հատակով նավեր են, ինչը բնորոշ է այն ժամանակվա բեռնանավերի համար։ Դրանցով հումք (փայտ, քարեր, թերթաքար, ավազ), աղ կամ գինի էին տեղափոխում։ Պեղումներում 33 գիտնական է մասնակցել։ Նախագծի բյուջեն կազմել է 1,6 մլն եվրո։ Այն Այն Լաուրայի հունի հավասարակշռությունը վերականգնելուն ուղղված ծավալուն ծրագրի մի մասն է։
1 / 8

Ֆրանսիայի հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտի (INRAP) աշխատակից նավերի մնացորդների մոտ

2 / 8

Հնագետները մոտ ինը խորտակված նավ են գտել

3 / 8

Գտածոն թվագրվում է XVII-XVIII դարերով

4 / 8

Միջնադարյան ձկնորսության մնացորդները

5 / 8

Խորտակված նավերը գտել են Լուարա գետի ափին

6 / 8

Պեղումներ Ֆրանսիայի արևմուտքում

7 / 8

Գտածոների հետ հնագետները չափազանց խնամքով են վարվում

8 / 8

Մասնագետները ուսումնասիրում են նավերի մնացորդները եւ մանրամասն լուսանկարում