Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները Մոսկվայում ոչ պաշտոնական զրույց են ունեցել

Նշվում է, որ ոչ պաշտոնական զրույցի հիմնական թեման սահմանային վերջին լարվածությունն է եղել;
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ Մոսկվայում ոչ պաշտոնական մթնոլորտում հանդիպել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատել են փոխվարչապետի գրասենյակից։
Նշենք, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը Մոսկվայում մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի հերթական նիստերին։
Փոխվարչապետների հանդիպումն ու զրույցը կայացել է խորհրդի նեղ կազմով նիստից հետո՝ ընդմիջմանը: Այնուհետև փոխվարչապետները մասնակցել են ԱՊՀ տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում
Հիշեցնենք՝ մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում էր ստորագրել։
Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։