ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Հաստատվել է Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի Հայաստան-Ուկրաինա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ժոաո Պինեյրոն (Պորտուգալիա)։ Մրցավարի օգնականներն են Բրունո Ժեզուսը (Պորտուգալիա) և Լուսիանո Մայան (Պորտուգալիա), 4-րդ պաշտոնյան է Անդրե Նարսիսոն (Պորտուգալիա)։
VAR-ի մրցավարն է Լուիս Գոդինյոն (Պորտուգալիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Բրունո Էստեվեսը (Պորտուգալիա)։ Հանդիպման տեսուչ է նշանակվել Տերյե Հաուգե (Նորվեգիա), պատվիրակ՝ Միխալ Մերտինակ (Սլովակիա)։
Հիշեցնենք, որ Հայաստան-Ուկրաինա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին։ Սկիզբը՝ ժամը 17։00-ին։