Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում

Երևան
Փոփոխության նպատակը մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նշվում է, որ փոփոխության նպատակը մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելն է։
Հավելենք, որ նախկինում Շիրակի փողոցով դեպի Արտաշիսյան փողոց երթևեկելիս աջ եզրային գոտուց թույլատրվում էր երթևեկել միայն դեպի աջ, իսկ ձախ գոտուց՝ բոլոր ուղղություններով, փոփոխությունից հետո աջ եզրային գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ և աջ, ձախ գոտուց՝ միայն ուղիղ: