ԵՄ երկրների որևէ սպառնալիք չի փոխի ՌԴ-ի վճռականությունը ռազմական գործողության հարցում. ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ ԴԺՀ–ում և ԼԺՀ–ում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում հանրաքվեները լիովին համապատասխանում են միջազգային իրավունքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ԵՄ-ի կամ արևմտյան այլ երկրների կողմից որևէ սպառնալիք չի փոփոխի ՌԴ–ի վճռականությունը ռազմական հատուկ գործողության բոլոր խնդիրները լուծելու հարցում։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Որևէ սպառնալիք չի փոփոխի մեր վճռականությունը կապված ռազմական հատուկ գործողությունների բոլոր խնդիրների և նպատակների իրականացման և Ռուսաստանի բնակչության պաշտպանությունն ապահովելու հետ», – ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են նաև, որ ԴԺՀ–ում և ԼԺՀ–ում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում հանրաքվեները լիովին համապատասխանում են միջազգային իրավունքին և հանդիսանում են այդ տարածքների բնակիչների ինքնորոշման և կյանքի կազմակերպման օրինական իրավունքների իրացում` համաձայն սեփական քաղաքակրթական, մշակութային և կրոնական ավանդույթների։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 211-րդ օրը։