Ավտովթար Վայոց Ձորի մարզում. 7 տուժածներից 5-ը երեխաներ են

Ավտովթար Վայոց Ձորի մարզում
Վիրավորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Վայոց Ձորի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա 7 տուժած։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
Մասնավորապես, ժամը 14։20-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Infiniti և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։
Տուժածներից 5-ը երեխաներ են, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Վթար Կոտայքի մարզում. տուժածներին տեղափոխել են երևանյան տարբեր հիվանդանոցներ
Վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդների և վիրավորների ինքնությունը պարզվում են։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ հայտնում են, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124-րդ կմ-ին բախվել են «Infiniti» (վարորդ` Գ. Բ., ծնված 1984 թ.) և «Opel» (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1958 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Լ. Խ.-ն (ծնված 1988 թ.), Վ. Բ.-ն (ծնված 2006 թ.), Ա. Բ-ն (ծնված 2009 թ.), Ս. Ս.-ն (ծնված 2014 թ.) և Է. Ս.-ն (ծնված 2016 թ.) հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: