Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Ղարիբաշվիլի

Իրակլի Ղարիբաշվիլի. Արխիվային լուսանկար
Վրաստանը նպաստում է հարևանության խաղաղ նախաձեռնությանը, որը ենթադրում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների մասնակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik․ Վրաստանը մտադիր է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Sputnik Գրուզիայի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստում։
«Չնայած տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակին, մենք ջանք չենք խնայում հարևանների միջև հարաբերությունների կարգավորման համար։ Մենք արդեն հաջող դեպքեր ենք ունեցել, այդ թվում՝ 15 հայ ռազմագերիների անվտանգ վերադարձը Ադրբեջանի ականապատ տարածքների քարտեզի դիմաց, - ասել է նա։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ հուլիսին Վրաստանն առաջին անգամ հյուրընկալել է Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին, որտեղ նրանք «արդյունավետ բանավեճեր են ունեցել»:
«Մենք պատրաստ ենք դիտարկվել որպես երկխոսության կենտրոն, որ հաստատվեն մեր տարածաշրջանում այդքան կարևոր խաղաղությունն ու կայունությունը։ Այդ նպատակով Վրաստանը նպաստում է հարևանության խաղաղ նախաձեռնությանը, որը ենթադրում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների մասնակցությունը», - ասել է Վրաստանի վարչապետը։
Ընդ որում՝ վարչապետը նշել է, որ այդ նախաձեռնությունը չի փոխարինում և չի հակասում համագործակցության որևէ այլ ձևաչափերի։