«Սուրմալուում» փլուզումից տուժած քաղաքացիներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից

Բուժկենտրոն
Տուժածները տեղափոխվել էին «Էրեբունի» բուժկենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում շինության փլուզման հետևանքով տուժած քաղաքացիներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
««Էրեբունի» ԲԿ տեղափոխված երեք քաղաքացիներից երկուսը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 17։45-ի սահմանում, քամու պատճառով մասնակի փլուզվել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքը, որը օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետո վթարային է դարձել։
Այնտեղ քաղաքացիներ չպետք է լինեին. փոխնախարարը` «Սուրմալուում» տեղի ունեցած փլուզման մասին