ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նա մասնակցելու է Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի հերթական նիստերին: