Խոսրովի անտառում հրդեհի բռնկման հետևանքով 1.5 հա խոտածածկույթ և 25 ծառ է այրվել

Խոսրովի անտառ
Գառնիից դեպի «Խոսրովի անտառ» տանող ճանապարհին էլ այրվում է մոտ 40 հա խոտածածկույթ ու թփեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Գառնի գյուղից «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Եղնիկի դուրան» կոչվող հատվածում բռնկված հրդեհի հետևանքով մոտ 1.5 հա խոտածածկույթ և 25 ծառ է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ահազանգը ստացվել է սեպտեմբերի 21-ին, ժամը 19։20-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հինգ օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատներից վեց խումբ։
Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 22-ին, ժամը 07։31-ին։
Ըստ նախնական տվյալների՝ համայնքային տարածքում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ և թփեր, իսկ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Եղնիկի դուրան» կոչվող հատվածում՝ մոտ 1․5 հա խոտածածկույթ և 25 ծառ։