Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնի

Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ռազմանավերը
Զորավարժությունները կկազմակերպվեն Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը այս աշնանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն։ Ինչպես հաղորդում է ISNA-ն, այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։
«Այս տարվա աշնանը Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում մենք համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնենք Ռուսաստանի և Չինաստանի հետ»,- ասել է Բաղերին։
Նա չի բացառել, որ զորավարժություններին կարող են մասնակցել նաև այլ պետություններ, օրինակ՝ Պակիստանն ու Օմանը։
Իրանն ուզում է հասնել արդար միջուկային գործարքի. Ռայիսի